ԱՄՆ-ը Վենեսուելայի ժողովրդի ունեցվածքը փոխանցում է ընդդիմությանը
https://parstoday.ir/hy/news/world-i124567-ԱՄՆ_ը_Վենեսուելայի_ժողովրդի_ունեցվածքը_փոխանցում_է_ընդդիմությանը
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը հայտարարել է , որ ԱՄՆ-ում Վենեսուելայի բլոկադայի ենթարկված ակտիվները հասանելի կդառնան ընդդիմությանը ՝ օգտագործելու Կորոնայի դեմ պայքարում:
(last modified 2026-02-21T14:59:08+00:00 )
Օգոստոս 21, 2020 18:15 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը Վենեսուելայի  ժողովրդի ունեցվածքը փոխանցում է ընդդիմությանը

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը հայտարարել է , որ ԱՄՆ-ում Վենեսուելայի բլոկադայի ենթարկված ակտիվները հասանելի կդառնան ընդդիմությանը ՝ օգտագործելու Կորոնայի դեմ պայքարում:

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գվայդոն հայտարարել է,ԱՄՆ-ը թույլատրել է այդ երկրի միլիոնավոր դոլարներ սառեցված ակտիվների հասանելիությունը՝ Վենեսուելայում կորոնավիրուսի դեմ պայքարը հովանավորելու առումով:

Գվայդոն մի  հաղորդագրությամբ ,որը ընդդիմության համար քարոզչական բնույթի է, հայտարարել է,որ գումարի մի մասը վճարվելու է առողջապահական ոլորտի 62հազար պաշտոնյաների:

Գվայդոն իր Տվիտերի ուղիղ հաղորդմամբ ասել է,որ Վենեսուելայի առողջապահական ոլորտի պաշտոնյաները կարող են երկուշաբթի օրվանից գրանցել իրենց հաշվեհամարները ամսեկան 100 դոլար ստանալու համար:

Ըստ փորձագետների ,  ակցիայի նպատակն է՝ մարդկանց միջև պառակտում ստեղծելը ու Կարակասի կառավարության նկատմամբ թշնամությունը: