Մերկելն ապրիլի 23-ին կմեկնի Թուրքիա
https://parstoday.ir/hy/news/world-i12484-Մերկելն_ապրիլի_23_ին_կմեկնի_Թուրքիա
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Եվրամիության ներկայացուցիչներն ապրիլի 23-ին մեկնելու են Թուրքիա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2016 17:51 Asia/Tehran
  • Մերկելն ապրիլի 23-ին կմեկնի Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Եվրամիության ներկայացուցիչներն ապրիլի 23-ին մեկնելու են Թուրքիա։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Sabah պարբերականի կայքը, այդ մասին հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը։

Նա հայտնել է, որ այցի ընթացքում կանցլերին ուղեկցելու են Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Ֆրանս Տիմերմանսը։

Հանդիպումը կայանալու է Գազիայնթապում։