Վենեսուելայի արտգործնախարար. ԱՄՆ պատժամիջոցները նպատակ ունեն տառապանք պատճառել մեր ժողովրդին
https://parstoday.ir/hy/news/world-i124912-Վենեսուելայի_արտգործնախարար._ԱՄՆ_պատժամիջոցները_նպատակ_ունեն_տառապանք_պատճառել_մեր_ժողովրդին
Դատապարտելով Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները, Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեազան հայտարարել է, որ պատժամիջոցները նպատակ ունեն տառապանք պատճառել այդ երկրի ժողովրդին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 31, 2020 09:24 Asia/Tehran
  • Վենեսուելայի արտգործնախարար. ԱՄՆ պատժամիջոցները նպատակ ունեն տառապանք պատճառել մեր ժողովրդին

Դատապարտելով Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները, Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեազան հայտարարել է, որ պատժամիջոցները նպատակ ունեն տառապանք պատճառել այդ երկրի ժողովրդին:

Hispan TV- ի փոխանցմամբ ՝ Խորխե Արիզան օգոստոսի 20-ին նույնպես Թվիթերում դատապարտելով ԱՄՆ պատժամիջոցները, գրել էր. «ՄԱԿ-ում Վենեսուելայի ներկայացուցչության միջոցով առաջարկվել է, որ Միացյալ Նահանգներում բնակվող վենեսուելացիները և Վենեսուելայում բնակվող ամերիկացիները անվճար վերադառնան իրենց երկիր»:

Վենեսուելայի արտգործնախարարը նշել է, որ այդ առաջարկն արվել է Վենեսուելայի կառավարության կողմից ամիսներ առաջ, սակայն անտեսվել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից:

Վերջին ամիսներին ԱՄՆ-ը փորձում էր հեղաշրջում իրականացնել Վենեսուելայում, ընդդիմության աջակցությամբ:

Միացյալ Նահանգները փորձել են տապալել Վենեսուելայի հակաամերիկյան օրինական կառավարությունը ՝ սպառնալով, կիրառելով պատժամիջոցներ, ճնշումներ և տնտեսական շրջափակում: Քաղաքականություն, որը, սակայն, երբեք արդյունավետ չի եղել:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio