Էրդողանը սպառնացել է Ֆրանսիային ու Հունաստանիօն
https://parstoday.ir/hy/news/world-i124917-Էրդողանը_սպառնացել_է_Ֆրանսիային_ու_Հունաստանիօն
Թուրքիայի նախագահը նախազգուշացրել է Աթենքին և Փարիզին՝ Միջերկրական ծովի արևելքում Անկարայի իրականացրած հետախուզական աշխատանքները դադարեցնելուն ուղղված ջանքերի կապակցությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 31, 2020 11:58 Asia/Tehran
  • Էրդողանը սպառնացել է Ֆրանսիային ու Հունաստանիօն

Թուրքիայի նախագահը նախազգուշացրել է Աթենքին և Փարիզին՝ Միջերկրական ծովի արևելքում Անկարայի իրականացրած հետախուզական աշխատանքները դադարեցնելուն ուղղված ջանքերի կապակցությամբ:

Ընդգծելով, որ Անկարան վճռական է պաշտպանել իր ազգային շահերը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Հունաստանի և Ֆրանսիայի կողմից Միջերկրական ծովում և Էգեյան ծովում Թուրքիայի շահերին և իրավունքներին սպառնացող վտանգները Անկարայի  հիմնական մտահոգություններից են:

Ֆրանսիան ավելի վաղ հայտարարել էր, որ կանգնած է Թուրքիայի դեմ պայքարում, կանգնած է Հունաստանի և Կիպրոսի կողքին:

Թուրքիան և Հունաստանն արդեն երկար ժամանակ տարաձայնություններ ունեն  Միջերկրական ծովի արևելքում գտնվող տարածքների սեփականության շուրջ, որոնց ն՛շանակությունը կարևորվում է  հատկապես  նավթի և գազի աառկայության պատճառով:

Թուրքական Oruc Reis հետախուզական նավը ներկայումս հետախուզական գործողություններ է իրականացնում Անկարային պատկանող տարածքներում,  Սակայն Աթենքը հայտարարում է, որ այդ տարածքները Հունաստանի մաս են կազմում:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio