Թուրքական բանակը տանկեր է տեղակայում Հունաստանի հետ սահմանին
(last modified Sun, 06 Sep 2020 04:29:51 GMT )
Սեպտեմբեր 06, 2020 08:59 Asia/Tehran
  • Թուրքական բանակը տանկեր է տեղակայում Հունաստանի հետ սահմանին

Հունաստանի հետ լարվածության սրումից հետո, Թուրքիան տասնյակ տանկեր է ուղարկել այդ երկրի հետ իր արևմտյան սահման:

Թուրքական «Հանրապետություն» օրաթերթը շաբաթ օրը գրել է, որ այդ երկրի զինված ուժերի երկու ավոտաշարասյուն, հարավային Հաթայ նահանգի Ռեյհանլ և Կոմլու շրջաններից, որոնք գտնվում են Սիրիայի հետ Իդլիբի սահմանի մոտ, տանկեր են տեղափոխում Հունաստանի հետ սահմանային տարածք:

Հաղորդման  համաձայն,  շարասյունների նպատակակետը Էդիրնե նահանգն է, որը գտնվում է Թուրքիայի եվրոպական մասում և սահմանակից է Հունաստանին:

40 տանկ տեղափոխող շարասյունները գնացքով պետք է տեղափոխվեն Հաթայի Իսքենդերուն նավահանգստից դեպի Էդիրնե:

Վերջին շաբաթների ընթացքում Արևելյան Միջերկրական ծովում նավթի և գազի ռեսուրսների շուրջ Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածությունը և արևելյան Միջերկրական ծովի Հունաստանի ափերի մոտ Թուրքիայի կողմից տարվող  գազի հետախուզական աշխատանքները երկու երկրներին կանգնեցրել են ռազմական բախման եզրին:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio