ՄԱԿ-ը շեշտել է իսրայելական օկուպացիային վերջ տալու անհրաժեշտությունը
ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհուրդը որոշում է ընդունել, որով Սիոնիստական ռեժիմը կոչ է անում դադարեցնել պաղեստինյան տարածքների օկուպացիան:
Բանաձևը, որին 54-ից անդամներից կողմ են քվեարկել 47-ը, դեմ՝ ԱՄՆ-ն, Ավստրալիան և Կանադան, և ձեռնպահ՝՝ Բրազիլիան, Մալավին, Տոգոն և Ուկրաինան , անդրադառնում է պաղեստինյան ժողովրդի կյանքի պայմանների վրա իսրայելական օկուպացիայի տնտեսական և սոցիալական հետևանքներին:
Բանաձևում նշվում է. «Իսրայելական օկուպացիան խստորեն խոչընդոտել է բռնագրավված պաղեստինյան տարածքներում, ներառյալ Արևելյան Երուսաղեմում և Սիրիայի Գոլանի բարձունքներում կայուն զարգացման առողջ տնտեսական միջավայր ստեղծելուն ուղղված ջանքերին»:
Բանաձևը նաև կոչ է անում վերացնել Պաղեստինի ժողովրդի նկատմամբ սահմանված բոլոր սահմանափակումները և անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ուղղված Պաղեստինի գրավյալ տարածքներում, հատկապես Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը նվազեցնելուն:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio