Կորոնավիրուսի համաճարակը և համատարած կարանտինը օկուպացված տարածքներում հրեական Ամանորի նախաշեմին
Հրեական Նոր տարուց ընդամենը մի քանի ժամ առաջ, Սիոնիստական ռեժիմը երկրորդ անգամ սահմանել է համատարած կարանտին՝ կորոնավիրուսով վարակվածության թվերի աճի պատճառով:
Նոր կանոնների համաձայն, սինագոգներում ևս հավաքների հետ կապված սահմանափակություններ է կիրառվելու:
Ներկայումս օկուպացված Պաղեստինում վարակակիրների թիվը շատ բարձր է:
Անցյալ շաբաթ կորոնավիրուսի դեպքերի թիվը օկուպացված տարածքներում հասել էր 5000-ի և կառավարությունն ու վարչապետը քաղաքացիների կողմից քննադատության էին ենթարկվել ՝ վատ աշխատանքի համար:
Արդեն մի քանի շաբաթ շարունակ, իսրայելցի ցուցարարները, համախմբվելով վարչապետի նստավայրի դիմաց, պահանջում են նրա հրաժարականը:
Տվյալների համաձայն, մինչ այժմ օկուպացված տարածքներում կորոնավիրուսով վարակվել է 177 հազար և մահացել 1170 հոգի: