Վենեսուելա. Իրանցի սովորեցինք դիմակայել մեզ պարտադրված պատժամիջոցներին
Վենեսուելայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ այդ երկիրն իրանցի սովորել է դիմակայել պարտժամիջոցներին:
Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արեասան տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում` երկու երկրների միջև համապարփակ համագործակցության նախագծերի գործադրումը:
Վենեսուելայի արտգործնախարարը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակում, հավելելով. «Մեր երկիրն Իրանից սովորեց հակազդել ԱՄՆ-ի կողմից կիրառվող միակողմանի պատժամիջոցներին»
Հանդիպման ընթացքում Արեասան անդրադարձել է հատկապես վերջին երկու տարիներին երկու երկրները համատեղ ծրագրերին էներգետիկայի, առողջապահության, գյուղատնտեսության և սննդի ոլորտներում ինչպես նաև կորոնավիրուսի դեմ Իրանի արդյունավետ պայքարին:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկուշաբթի օրը Թվիթերում արած գարռման մեջ անդրադառնալով Իրանի ու Վենեսուելայի դեմ ԱՄՆ միակողմանի գործողություններին, գրել էր. «Մենք ազատ և անկախ ժողովուրդ ենք, որը ցանկանում է, որպեսզի դադարեցվեն իր նկատմամբ հետապնդումները և պաշարումը, քանի որ դրանք խաթարում են մեր երկրի զարգացմանը»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian