Եգիպտոս. Թուրքիան ձգտում է ապակայունացնել տարածաշրջանը
Եգիպտոսի արտգործնախարարը Թուրքիային մեղադրել է տարածաշրջանն ապակայունացնելու համար ահաբեկիչներին օգտագործելու մեջ:
Իրանի ռադիոհեռուստատեսւթյան լրատվական ծառայության հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը մեղադրելով Թուրքիային Եգիպտոսի և արաբական աշխարհի ներքին գործերին միջամտելու մեջ, Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին ասել է, որ Թուրքիան օգտագործում է ահաբեկիչներին՝ արաբական աշխարհում կայունությունը խաթարելու համար»:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի օրը մեղադրել է Թուրքիային՝ Ադրբեջանին աջակցելու նպատակով Սիրիայից զինյալներին և վարձկաններին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան տեղափոխելու մեջ:
Անկարայի գործողությունները Արևելյան Միջերկրական ծովում, Սիրիայում, Լիբիայում և վերջերս Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության մեջ հօգուտ Բաքվի այդ երկրի գործողությունները մտածելու տեղիք են տալիս:
Կիրակի օրվանից Լեռնային Ղարաբաղում վերսկսվել են բախումները Ադրբեջանի ու Հայաստանի ուժերի միջև ինչի արդյունքում երկու ոկղմերն ունեն զոհեր:
ՄԱԿ-ը և շատ երկրներ այդ թվում Իրանի Իսլամական Հանրապետությունը, կոչ են արել դադարեցնել հակամարտությունը և սկսել բանակցությունները Բաքվի և Երևանի միջև:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio