Մակրոնն Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կոչ է արել դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:
«Ֆրանսիայի նախագահն իր անհանգստությունն է հայտնել շփման գծում մարտերի շարունակության առնչությամբ և կոչ է արել դադարեցնել կրակն ու շուտափույթ վերադառնալ բանակցություններին»,-ասված է հաղորդագրությունում:
Հոկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հեռախոսազրույց ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել էին Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումները: Զրույցներից հետո Մակրոնը հայտարարել էր, որ բանակցությունների վերսկսելու նոր մեթոդ է առաջարկել. աշխատանքը պետք է սկսվեր ուրբաթ երեկոյից, քանի որ ինքն ակտիվացրել է միջնորդի իր ջանքերը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ:Armenpress.am
Հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախումների սրումը, այս տարածաշրջանը վերածվել է արտատարածաշրջանային խաղացողների ուժի ցուցադրման հարթակի և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերը այդ մրցավազքի զոհ են դարձել:
ՄԻՆՍԿ-ի խումբը երեք տասնամյակ է ինչ չի կարողացել կամ չի կամեցել լուծել այս հակամարտությունը և ցույց է տվել իր անարդյունավետությունը:
Որոշ լուրեր վկայում են այն մասին, որ մի շարք արտասահմանյան հետախուզական գործակալությունների ղեկավարությամբ ու տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով, իրականացվում է արտասահմանցի ահաբեկիչների տեղափոխումը այս տարածարջան:
Պետք է ասել, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն բանակցային ճանապարհով և անշուշտ, պատերազմի շարունակությունը ոչ մի խնդիր չի կարող լուծել; և ավելի է բարդացնելու իրավիճակը:
Մյուս կողմից, Սիոնիստական ռեժիմը փորձեր է անում հնարավորինս ավելի շատ զենք վաճառել տարածաշրջանի երկրներին և կարելի է ասել, որ մեծ դերակատարություն ունի տարածաշրջանն ապակայունացնելու հարցում: Եվ սա թերևս արդյունքն է ռեժիմի հետ այդ երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման արդյուքն է:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio