Թարմ լուրեր՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումների մասին
https://parstoday.ir/hy/news/world-i126345-Թարմ_լուրեր_Լեռնային_Ղարաբաղում_տեղի_ունեցող_զարգացումների_մասին
Լեռնային Ղարաբաղում արդեն 8-րդ օրը շարունակվում են Ադրբեջանի և Հայաստանի միջև մարտերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2020 07:37 Asia/Tehran
  • Թարմ լուրեր՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումների մասին

Լեռնային Ղարաբաղում արդեն 8-րդ օրը շարունակվում են Ադրբեջանի և Հայաստանի միջև մարտերը:

 ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ կողմերը հայտարարություններ են արել տարած հաղթանակների մասին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ ադրբեջանական բանակը իր վերահսկողության տակ է առել Մատաղիսի շրջանը:

Մատաղիսը  գտնվում է Ղարաբաղի հյուսիսային հատվածում և ունի ռազմավարական նշանակության բարձունքներ: Այս տարածքի վերահսկողությունը թույլ կտա վերահսկել  հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող  Աղդարա և Քյալբաջար քաղաքները: 

Ղարաբաղի պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ գիշերվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված: Հատկապես լարված է եղել հարավային ուղղությամբ:«Ադրբեջանի գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջինս պատրաստվում է անցնել հարձակման»,–նշված է ՊԲ–ի Facebook սոցցանցի էջում։ Միաժամանակ, ՊԲ-ն հետևում է Ադրբեջանի բոլոր զորաշարժերին և պատրաստ է վճռականորեն ճնշել Ադրբեջանի գործողությունները:

Սպուտնիկ լրատվական ծառայության հաղորդման համաձայն. Ստեփանակերտում մի քանի պայթյուններ են հնչել, և պարբերաբար նորերն են հնչում։ Ստեփանակերտից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտնում է, որ այս պահին կրկին Ստեփանակերտում թիրախավորվում են քաղաքացիական օբյեկտները։ Միաժամանակ հայկական կողմն Ադրբեջանի մեկ ԱԹՍ է խոցել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան ադրբեջանական զինուժը մի քանի հարված է հասցրել Ստեփանակերտին։ Մի քանի անգամ օդային տագնապ է հնչել։ Հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բախումների սրումը, այս տարածաշրջանը վերածվել է արտատարածաշրջանային խաղացողների ուժի ցուցադրման հարթակի և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների շահերը այդ մրցավազքի զոհ են դարձել: ՄԻՆՍԿ-ի խումբը երեք տասնամյակ է ինչ չի կարողացել կամ չի կամեցել լուծել այս հակամարտությունը և ցույց է տվել իր անարդյունավետությունը: Որոշ լուրեր վկայում են այն մասին, որ մի շարք արտասահմանյան հետախուզական գործակալությունների ղեկավարությամբ ու տարածաշրջանն ապակայունացնելու նպատակով, իրականացվում է արտասահմանցի ահաբեկիչների տեղափոխումը այս տարածարջան: Պետք է ասել, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարող է  լուծվել միայն բանակցային ճանապարհով  և անշուշտ, պատերազմի շարունակությունը ոչ մի խնդիր չի կարող լուծել, և ավելի է բարդացնելու իրավիճակը:Մյուս կողմից, Սիոնիստական ռեժիմը փորձեր է անում հնարավորինս ավելի շատ զենք վաճառել տարածաշրջանի երկրներին և կարելի է  ասել, որ մեծ դերակատարություն ունի տարածաշրջանն ապակայունացնելու հարցում: Եվ սա թերևս արդյունքն է ռեժիմի հետ այդ երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio