Եվրամիություն. Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով խաղաղ բնակիչների զոհերն անընդունելի են
https://parstoday.ir/hy/news/world-i126385-Եվրամիություն._Լեռնային_Ղարաբաղի_հակամարտության_հետևանքով_խաղաղ_բնակիչների_զոհերն_անընդունելի_են
Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն կիրակի օրը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճի կապակցությամբ ՝ այն համարելով անընդունելի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2020 05:23 Asia/Tehran
  • Եվրամիություն. Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով  խաղաղ բնակիչների զոհերն անընդունելի են

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուն կիրակի օրը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճի կապակցությամբ ՝ այն համարելով անընդունելի:

«Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության  բանակցությունները պետք է սկսվեն որքան հնարավոր է շուտ», - գրել է  Ջոզեֆ Բորելը ՝ շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բախումները պետք է անհապաղ ավարտվեն:

Սեպտեմբերի 27-ին ԼՂ սահմանին վերսկսվեցին բախումները հայ և ադրբեջանական զինված ուժերի միջև: Կողմերը միմյանց մեղադրում են պատերազմը սկսելու մեջ: Բախումների ընթացքում զոհվել են մեծ թվով  խաղաղ բնակիչներ:

Այս հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային ջանքերը մինչ այժմ անհաջող են եղել:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio