ԼՂ հակամարտության գոտի ներթափանցում են Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումներ. Սերգեյ Նարիշկին
https://parstoday.ir/hy/news/world-i126462-ԼՂ_հակամարտության_գոտի_ներթափանցում_են_Մերձավոր_Արևելքի_ահաբեկչական_խմբավորումներ._Սերգեյ_Նարիշկին
Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ներկայիս սրումը խորը մտահոգություն է առաջացնում ոչ միայն իր մասշտաբներով, այլեւ արտաքին նոր գործոնների ազդեցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկին հայտարարության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2020 19:07 Asia/Tehran
  • ԼՂ հակամարտության գոտի ներթափանցում են Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումներ. Սերգեյ Նարիշկին

Ռուսաստանի համար Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ներկայիս սրումը խորը մտահոգություն է առաջացնում ոչ միայն իր մասշտաբներով, այլեւ արտաքին նոր գործոնների ազդեցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկին հայտարարության մեջ:

«Ադրբեջանի կողմից առաջին անգամ այդպես բացահայտ և միանշանակ հանդես եկավ Թուրքիան:  Բացի այդ, Ղարաբաղում բռնկված զինված դիմակայությունը, որպես մագնիս, իր մոտ է ձգում տարբեր տեսակի միջազգային ահաբեկչական կառույցների գրոհայիններին»,- ասել է Նարիշկին:

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենը ստացել է տեղեկություններ այն մասին, որ ԼՂ հակամարտության գոտի ակտիվորեն ներթափանցում են Մերձավոր Արևելքում պատերազմող միջազգային ահաբեկչական, մասնավորապես, «Ջաբհաթ ան Նուսրա», «Ֆիրքաթ Համզա», «Սուլթան Մուրադ» կազմակերպություններից վարձկաններ:

«Ընդ որում, խոսքը հարյուրավոր ու արդեն հազարավոր ծայրահեղականների մասին է, որոնք հույս ունեն գումար վաստակել Ղարաբաղյան նոր պատերազմում: Մենք չենք կասկածում, որ միջազգային հանրության աջակցությամբ հակամարտության կողմերն ի վերջո կդադարեցնեն ուժի կիրառումը և կնստեն բանակցությունների սեղանի շուրջ: Մեզ, սակայն, չի կարող չանհանգստացնել, որ Հարավային Կովկասը կարող է նոր պլացդարմ դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար, որտեղից գրոհայինները հետագայում կարող են ներթափանցել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանակից պետություններ, այդ թվում ՝ Ռուսաստան»,- ասել է Նարիշկինը:

Արտաքին հետախուզության ծառայության տնօրենի խոսքով` Ռուսաստանում տագնապով են հետևում Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության սրմանը: Ռուսաստանի համար, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, անթույլատրելի է տարածաշրջանում նոր պատերազմը

«Մենք նաև անտարբեր չենք, որ մարտական գործողությունների ընթացքում զոհվում են մեր բարեկամ հայ և ադրբեջանցի ժողովուրդների ներկայացուցիչները»,- նշել է Նարիշկինը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio