Կիպրոսի հարյուրավոր բնակիչներ մասնակցել են Թուրքիայի դեմ բողոքի ցույցին
(last modified Fri, 09 Oct 2020 09:04:30 GMT )
Հոկտեմբեր 09, 2020 12:34 Asia/Tehran
  • Կիպրոսի հարյուրավոր բնակիչներ մասնակցել են Թուրքիայի դեմ բողոքի ցույցին

Կիպրոսի հարավային Դերեյնիա քաղաքի հարյուրավոր բնակիչներ բողոքել են կղզին Թուրքիայի կողմից գրավվելուց 46 տարի անց ծովափնյա քաղաքը վերաբացելու Անկարայի որոշման դեմ:

Կիպրոսի հարավային Ֆամագուստա շրջանի ցուցարարները կրել են  ցուցապաստառներ որոնց վրա գրված է եղել. «Թուրքիան չպետք է ներկայություն ունենա  Ֆամագուստայում», «Մենք պահանջում ենք գործադրել ՄԱԿ-ի բանաձևերն այս տարածքների վերաբերյալ» և «Էրդողանը պետք է հրաժարվի  Ֆամագուստայից» գրություններով:

Կիպրոսի հունական մասի կառավարությունը, որը միջազգային հանրության կողմից ճանաչված է  որպես երկրի պաշտոնական ներկայացուցիչ, հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի է  Կիպրոսի այդ քաղաքի ափը վերաբացելու որոշումը,  խախտում է միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի ԱԽ  որոշումները:

ՄԱԿ-ի ԱԽ որոշումը վերաբերում է Ֆամագուստայի տարածաշրջանին:Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ը և Եվրամիությունը խորը մտահոգություն են հայտնել Կիպրոսի հարավում գտնվող Դերեյնեա քաղաքի լողափերը վերաբացելու Թուրքիայի որոշման կապակցությամբ: