Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i126602-Մոսկվայում_մեկնարկել_է_Հայաստանի_Ռուսաստանի_և_Ադրբեջանի_ԱԳ_նախարարների_հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունները՝ հումանիտար հրադադարի հաստատման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչով:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Հոկտեմբեր 09, 2020 15:16 Asia/Tehran
  • Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

Մոսկվայում մեկնարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունները՝ հումանիտար հրադադարի հաստատման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչով:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը:

Հանդիպման օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են:

Լրատվամիջոցներին թույլատրվել է միայն հանդիպման մեկնարկի արարողակարգային նկարահանում, ապա քննարկումները շարունակվել են փակ դռների հետևում:

armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio