Ալիեւը հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը կարող է կարգավորվել ռազմական ճանապարհով
https://parstoday.ir/hy/news/world-i126604-Ալիեւը_հայտարարել_է_որ_ԼՂ_հակամարտությունը_կարող_է_կարգավորվել_ռազմական_ճանապարհով
Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման սկսվելուց մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ուղերձով դիմել է ժողովրդին՝ նշելով, որ համաձայն չէ այն թեզի հետ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2020 18:38 Asia/Tehran
  • Ալիեւը հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը կարող է կարգավորվել ռազմական ճանապարհով

Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման սկսվելուց մի քանի րոպե առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ուղերձով դիմել է ժողովրդին՝ նշելով, որ համաձայն չէ այն թեզի հետ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում:

«Ադրբեջանի ժողովուրդը միջնորդներից, միջազգային կազմակերպությունների որոշ ղեկավարներից բազմիցս լսել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Իսկ ես ասել եմ, որ համաձայն չեմ այդ թեզի հետ: Եվ ես ճիշտ էի: Մոտ 30 տարի բանակցություններ են ընթացել, առաջընթաց եղե՞լ է: Վերադարձրե՞լ ենք մեր հողերը: Իսկ ինչպե՞ս է հիմա լուծվում հարցը: Ռազմական ճանապարհով: Հարցը լուծվում է հենց ռազմական ճանապարհով: Ռազմական, ապա քաղաքական»,-ասել է Ալիեւը:

Ալիեւը նաեւ հայտարարել է, որ եթե Մոսկվայում ՀՀ ԱԳՆ ղեկավարը հայտարարի, որ «Ղարաբաղը Հայաստան է», ապա բանակցությունների մասին խոսք լինել չի կարող: «Եթե նա այդպիսի հայտարարություն անի, ապա բանակցությունների մասին խոսք լինել չի կարող: Ես դա ասել եմ, եւ ոչ ոք մեզ չի ստիպի»:

Նա նաեւ հայտարարել է, որ Բաքուն Երեւանին վերջին շանսն է տալիս՝ վերադառնալու բանակցային ձեւաչափին եւ դուրս բերելու զորքերը Ղարաբաղից:

Ընդ որում, նա նշել է, որ Մոսկվայում ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը պետք է շատ բան պարզի, եւ, նրա խոսքով, պետք է բազային սկզբունքներ ընդունվեն:

Ալիեւը նաեւ նշել է, որ ԼՂ հարցով ստատուս-քվոն այլեւս գոյություն չունի:   

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio