Մեդվեդև.ՆԱՏՕ-ն ձգտում է սահմանափակել Ռուսաստանի գործունեությունը Արկտիկայում
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահը ՆԱՏՕ-ին մեղադրել է Արկտիկայում այդ երկրի գործունեությունը սահմանափակելու մեջ:
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի օրն ասել է.«ՆԱՏՕ-ի անդամ երկրները Միացյալ Նահանգների գլխավորությամբ փորձում են Ռուսաստանի սահմանների երկայնքում իրենց ռազմական ներկայությունն ամրապնդելու և պատժամիջոցներ կիրառելու միջոցով, սահմանափակել այս երկրի գործունեությունը Հյուսիսային բևեռում ՝ Արկտիկայում»:
Վերջին տարիներին Արևմուտքի դեմ Մոսկվայի սպառնալիքների պատրվակով, ՆԱՏՕ-ն ծավալուն ներկայություն է ունեցել Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում:
Ռուսաստանի պաշտոնյաները շեշտել են, որ իրենք կպատասխանեն այդ երկրի ազգային շահերի դեմ ուղղված սպառնալիքներին:
2014 թվականից ի վեր Արևմուտքի և Մոսկվայի միջև հարաբերությունները մթագնել են Արևելյան Եվրոպայի մերձակայքում ՆԱՏՕ-ի, հատկապես՝ ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնման, ուկրաինական ճգնաժամի և Բալթիկ ծովում ու Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով:
Ռուսաստանի և Արկտիկայում այդ երկրի հարևան երկրների միջև բնական ռեսուրսների շուրջ մրցակցությունն ակտիվացել է: