Լիբիայի ազգային բանակի գեներալը հաստատում է Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան
Հոկտեմբեր 16, 2020 06:41 Asia/Tehran
Լիբիայի ազգային բանակի գեներալ Ահմեդ ալ-Մեսմարին հաստատում է Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղափոխումը Ադրբեջան:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գեներալն այդ մասին ասել է «Sky news Arabia»-ի եթերում:
«Թուրքիայի կողմից «Մետիգա» և «Միսուրաթա» օդանավակայաններով հազարավոր սիրիացի և այլ ազգության ահաբեկիչներ են տեղափոխվել Լիբիա: Իսկ հիմա Թուրքիան օգտագործում է այս օդանավակայանները, որպեսզի Ադրբեջան տեղափոխի լիբիացի, սիրիացի և այլ ազգության ահաբեկիչների»,- ասել է Ահմեդ ալ-Մեսմարին:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio
Պիտակ