Չի բացառվում, որ Եվրոպան Թուրքիայի նկատմամբ տնտեսական և ռազմական պատժամիջոցներ կիրառի
https://parstoday.ir/hy/news/world-i126949-Չի_բացառվում_որ_Եվրոպան_Թուրքիայի_նկատմամբ_տնտեսական_և_ռազմական_պատժամիջոցներ_կիրառի
Ֆրանսիացի սենատորը հայտարարել է, Եվրամիությունը, հավանաբար, տնտեսական ու ռազմական պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ Արևելյան Միջերկրական ծովի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2020 13:48 Asia/Tehran
  • Չի բացառվում, որ Եվրոպան  Թուրքիայի նկատմամբ տնտեսական և ռազմական պատժամիջոցներ կիրառի

Ֆրանսիացի սենատորը հայտարարել է, Եվրամիությունը, հավանաբար, տնտեսական ու ռազմական պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ Արևելյան Միջերկրական ծովի կապակցությամբ:

Ռիչարդ Յունգն ասել է, որ Թուրքիայի դեմ ուղղված ԵՄ պատժամիջոցները կսահմանվան ի պատասխան Միջերկրական ծովի արևելքում Անկարայի գործողությունների և դրանք  կարող են լինել տնտեսական, ֆինանսական և ռազմական:

Յունգը հավելել է, որ բացի այդ Թուրքիայի և Եվրամիության միջև մաքսային համաձայնագրերը, ամենայն հավանականությամբ, կվերանայվեն և կոշտ պատժամիջոցներ կիրառվեն այդ երկրի հետ բանկային գործարքների համար:

Նա նշել է, որ Եվրամիությունը կարող է ծովային ու օդային պարեկություն սկսել հունա-թուրքական սահմանի երկայնքով:

Վերջին շաբաթներին Միջերկրական ծովի արևելքում լարվածությունը սրվել է Թուրքիայի կողմից  տարածաշրջնում էներգիայի հայտնաբերման գործունեության հետ կապված:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio