Մաաս.Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել
https://parstoday.ir/hy/news/world-i127001-Մաաս.Լեռնային_Ղարաբաղի_հակամարտությունն_առանց_Ռուսաստանի_հնարավոր_չէ_լուծել
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել Է, որ միայն ՌԴ-ի հետ համատեղ Է հնարավոր հակամարտությունների կարգավորումը Լիբիայում, Սիրիայում, Ուկրաինայում, ինչպես նաեւ Բելառուսում, Լեռնային Ղարաբաղում եւ Վենեսուելայում, ինչի կապակցությամբ ընդգծել Է, որ Մոսկվայի հետ երկխոսության «դադարեցում» չի կարող լինել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Հոկտեմբեր 17, 2020 16:56 Asia/Tehran
  •  Մաաս.Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առանց Ռուսաստանի հնարավոր չէ լուծել

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել Է, որ միայն ՌԴ-ի հետ համատեղ Է հնարավոր հակամարտությունների կարգավորումը Լիբիայում, Սիրիայում, Ուկրաինայում, ինչպես նաեւ Բելառուսում, Լեռնային Ղարաբաղում եւ Վենեսուելայում, ինչի կապակցությամբ ընդգծել Է, որ Մոսկվայի հետ երկխոսության «դադարեցում» չի կարող լինել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ ենք նստում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Լիբիային նվիրված բեռլինյան գործընթացքի ժամանակ, ինչպես նաեւ Ուկրաինայի հարցով: Այդ բոլոր համաժողովները նվիրված են լուծումներ գտնելուն՝ պատերազմների դադարեցման նպատակով»,-ասել Է նախարարը:

«Մոսկվայի հետ երկխոսության «դադարեցում» չի կարող լինել: Աշխարհում չափազանց մեծ թվով մարդիկ են կարծում, որ միջազգային հանրակցությունը Ռուսաստանի հետ երկխոսությամբ հոգ կտանի՝ այդ հակամարտություններին վերջ դնելու համար»,-ընդգծել Է Մաասը:

Գերմանիայի ԱԳ նախարարը շարունակել Է լրագրողի կողմից հնչեցված այն հակամարտությունների ցուցակը, որոնց լուծմանը հնարավոր չԷ հասնել առանց ՌԴ-ի. Լիբիայի, Սիրիայի եւ Ուկրաինայի հակամարտությունների հիշատակմանը ի պատասխան նախարարը հավելել Է՝ «Բելառուսը, Հարաստան-Ադրբեջանը, Վենեսուելան…»: Դրա հետ մեկտեղ Մաասը նշել Է, որ «Ռուսաստանի հետ հարաբերությունները մնում են բարդ»:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio