Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Ղարաբաղում
https://parstoday.ir/hy/news/world-i127009-Ադրբեջանի_եւ_Թուրքիայի_արտգործնախարարները_քննարկել_են_իրավիճակը_Ղարաբաղում
Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Մեւլութ Չավուշօղլուն շաբաթ օրը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 18, 2020 03:09 Asia/Tehran
  • Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը Ղարաբաղում

Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը եւ Մեւլութ Չավուշօղլուն շաբաթ օրը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում ստեղծված վերջին իրավիճակի շուրջ»,- ասված է ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Բայրամովը շնորհակալություն է հայտնել Թուրքիային «Ադրբեջանի դիրքորոշումը սատարելու համար»:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio