ՆԱՏՕ-ն արձագանքել է Թուրքիայում S-400 համակարգի փորձարկման մասին լուրերին
https://parstoday.ir/hy/news/world-i127051-ՆԱՏՕ_ն_արձագանքել_է_Թուրքիայում_s_400_համակարգի_փորձարկման_մասին_լուրերին
ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն բացասաբար են արձագանքել Թուրքիայում S-400 համակարգի փորձարկման մասին լուրերին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 19, 2020 08:16 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն արձագանքել է Թուրքիայում S-400 համակարգի փորձարկման մասին լուրերին

ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն բացասաբար են արձագանքել Թուրքիայում S-400 համակարգի փորձարկման մասին լուրերին:

Հյուսիսատլանտյան դաշինքը կիրակի օրը հայտարարություն է տարածել, որում քննադատել է Թուրքիայում ռուսական S-400 հրթիռային համակարգի փորձարկումը և Անկարային կոչ արել ընտրել այլ ՀՕՊ համակարգ:

Պենտագոնը հայտարարել է, որ եթե Թուրքիայում S-400 համակարգի փորձարկման մասին լուրերը ճշմարտություն լինեն,  դա խստորեն  դատապարտելի կլինի:

Ռոյթերս գործակալությունը հաղորդել է, որ ունի տեսանյութ, որում երևում է, որ ուրբաթ օրը, Սև ծովի առափնյա շրջանից, որտեղ թուրքական զինուժը պետք է տեղակայեր ռուսական S-400 համակարգը, հրթիռ է արձակվել:

ԱՄՆ-ն բազմիցս նախազգուշացրել է Թուրքիային, որ կարող է պատժամիջոցներ սահմանել Անկարայի նկատմամբ՝ Ռուսաստանից  S-400 համակարգեր գնելու դեպքում: