Էրդողանը Մինսկի խմբին մեղադրել է Հայաստանին սատարելու մեջ
Թուրքիայի նախագահը ԵԱՀԿ Մինսկի խմբին մեղադրել է Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Հայաստանին աջակցելու մեջ:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մինսկի խմբի երեք անդամ երկրները ՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, կանգնած են Հայաստանի կողքին և օգնում են զենքով:
Էրդողանը հավելել է, որ Մինսկի խմբի երկրները վերջին 30 տարվա ընթացքում չեն կարողացել լուծել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը:
Նա նաև Հայաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի տարածքում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, նշելով. «Մեր ադրբեջանցի եղբայրները պայքարում են Հայաստանի կողմից գրավված իրենց տարածքի ազատագրման համար: ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան 30 տարի ուշադրություն չեն դարձնում այս ճգնաժամին և գրավված տարածքները չեն վերադարձրել Ադրբեջանին»