Պուշկովը հայտարարել է խաղաղության անհնարինության մասին Ղարաբաղ թուրքական զորքեր մտցնելու դեպքում
https://parstoday.ir/hy/news/world-i127209-Պուշկովը_հայտարարել_է_խաղաղության_անհնարինության_մասին_Ղարաբաղ_թուրքական_զորքեր_մտցնելու_դեպքում
Հինգշաբթի, հոկտեմբերի 22-ին, սենատոր Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հայտարարությունը` Ադրբեջանի իշխանությունների խնդրանքի դեպքում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն թուրքական զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Հոկտեմբեր 22, 2020 06:43 Asia/Tehran
  • Պուշկովը հայտարարել է խաղաղության անհնարինության մասին Ղարաբաղ թուրքական զորքեր մտցնելու դեպքում

Հինգշաբթի, հոկտեմբերի 22-ին, սենատոր Ալեքսեյ Պուշկովը մեկնաբանել է Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հայտարարությունը` Ադրբեջանի իշխանությունների խնդրանքի դեպքում չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն թուրքական զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին:

«Թուրք զինվորականները Ղարաբաղո՞ւմ: Դա հակամարտության ընդլայնման եւ միջազգայնացման կհանգեցներ եւ կբացառեր խաղաղության սցենարը: Էլ չասած անցյալի ուրվականների վերածննդի մասին»,- գրել է նա Twitter-ի իր էջին:

Ավելի վաղ Թուրքիայի փոխնախագահը, խոսելով հանրապետության զորքերի` ԼՂՀ տարածք հնարավոր տեղափոխման մասին, ասել էր, որ զինված հակամարտության վերսկսման սկզբից Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանն «արդեն նախանշել է իր դիրքորոշումը: Թուրքիան չի հապաղի եւ մեր նախագահը` առավել եւս»:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio