Ռուս փորձագետ. Մոտ ապագայում խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում քիչ իրատեսական սցենար է
https://parstoday.ir/hy/news/world-i127229-Ռուս_փորձագետ._Մոտ_ապագայում_խաղաղապահների_տեղակայումը_Ղարաբաղում_քիչ_իրատեսական_սցենար_է
Մոտ ապագայում խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում քիչ իրատեսական սցենար է. հնարավոր է միայն դիտորդների տեղակայման հարցի քննարկում, եւ դրա համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը, կարծում է ՌԳԱ ՀՏՀՄԻ Կովկասի բաժնի գիտաշխատող Վադիմ Մուխանովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2020 13:56 Asia/Tehran
  • Ռուս փորձագետ. Մոտ ապագայում խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում քիչ իրատեսական սցենար է

Մոտ ապագայում խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում քիչ իրատեսական սցենար է. հնարավոր է միայն դիտորդների տեղակայման հարցի քննարկում, եւ դրա համար անհրաժեշտ է կողմերի համաձայնությունը, կարծում է ՌԳԱ ՀՏՀՄԻ Կովկասի բաժնի գիտաշխատող Վադիմ Մուխանովը:

«ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում փորձագետը նշել է, որ հարցը շատ բարդ է, քանի որ նախկինում Ադրբեջանը դրական պատասխան չէր տալիս դիտորդների եւ խաղաղապահների մասին հարցին` չնայած այս թեման բարձրացվում է արդեն երկար ժամանակ, սակայն ավելի վաղ հակամարտության կողմերը եւս համաձայնության չէին եկել դիտորդների եւ առավել եւս` խաղաղապահների հարցի շուրջ:

«Ինչպես տեսնում եք, ղարաբաղյան հակամարտության ներկայիս փուլը ձգվում է ավելի քանի 30 տարի: Այս ժամանակահատվածում ոչ դիտորդների, ոչ էլ խաղաղապահների հետ կապված հարցը երբեւէ չի իրագործվել: Համաձայնեք, որ այն աննախադեպ սրման ֆոնին, որը մենք տեսնում ենք հիմա, ասել, որ այժմ կողմերը հանկարծ առաջ են շարժվում այս հարցում, ինձ, այնուամենայնիվ, դեռ քիչ իրատեսական սցենար է թվում»,- ասել է Մուխանովը:

NEWS.am