Ռուսաստանը չի ծրագրում գործողություններ իրականացնել ԼՂ հակամարտության գոտում
https://parstoday.ir/hy/news/world-i127239-Ռուսաստանը_չի_ծրագրում_գործողություններ_իրականացնել_ԼՂ_հակամարտության_գոտում
Ռուսաստանը չի ծրագրում գործողություններ իրականացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2020 15:06 Asia/Tehran
  • Ռուսաստանը չի ծրագրում գործողություններ իրականացնել ԼՂ հակամարտության  գոտում

Ռուսաստանը չի ծրագրում գործողություններ իրականացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Անդրեյ Կրասովը, անդրադառնալով լրատվամիջոցների կողմից Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինին վերագրված հայտարարությանը:

«Ներկայումս Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական զինված ուժերի կիրառում չի նախատեսվում։ Նշված դիրքորոշումը համաձայնեցվել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության հետ»,- ասել է Կրասովը:

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Պետդումայի ԱՊՀ և եվրասիական ինտեգրացիայի հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը չի բացառել Լեռնային Ղարաբաղում իրավիճակին Ռուսաստանի արձագանքելու տարբերակներից մեկը կարող է լինել դեսանտային օպերացիայի իրականացումը:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio