ԱՀԿ-ն մտահոգված է Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսի տարածման կապակցությամբ
Հոկտեմբեր 23, 2020 11:54 Asia/Tehran
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտահոգություն է հայտնել լարվածության աճին զուգահեռ, Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի աճի կապակցությամբ:
«Լեռնային Ղարաբաղում բախումները կբարձրացնեն կորոնավիրուսի տարածման վտանգը, իսկ շարունակական բռնությունները և բնակիչների տեղահանումը կհանգեցնեն առողջապահական բարդ վիճակի», - ասված է հայտարարության մեջ:
Կզմակերպության տարածաշրջանային տնօրենը հայտարարել է. «Ռազմական գործողությունները խոչընդոտում են Լեռնային Ղարաբաղի բնակիչներին բժշկական ծառայությունների մատուցմանը և կազմակերպության համար լրացուցիչ խնդիրներ են առաջացնում»:
Պիտակ