ՆԱՏՕ-ն չեզոք դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i127271-ՆԱՏՕ_ն_չեզոք_դիրքորոշում_ունի_Լեռնային_Ղարաբաղի_հակամարտության_կապակցությամբ
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը (ՆԱՏՕ) հայտարարել է, որ կազմակերպությունը չեզոք դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ:
(last modified 2025-09-30T15:14:30+00:00 )
Հոկտեմբեր 23, 2020 12:01 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն  չեզոք դիրքորոշում ունի  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը (ՆԱՏՕ) հայտարարել է, որ կազմակերպությունը չեզոք դիրքորոշում ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ:

«ՆԱՏՕ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմ չէ», -Բրյուսելում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո հինգշաբթի օրը  կայացած մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

Ստոլտենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտմամբ:

«Անընդունելի է քաղաքացիական անձանց թիրախավորումը, և դա պետք է անհապաղ դադարեցվի», - ասել է նա:

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Ադրբեջանի  գլխավոր աջակիցն է Լեռնային Ղարաբաղի պատերազմում: