Կրեմլում չգիտեն՝ Ղարաբաղի հարցում ինչ առաջընթացի մասին է խոսել Թրամփը
https://parstoday.ir/hy/news/world-i127304-Կրեմլում_չգիտեն_Ղարաբաղի_հարցում_ինչ_առաջընթացի_մասին_է_խոսել_Թրամփը
Կրեմլում դեռեւս չգիտեն, ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Ղարաբաղի հարցում առաջընթացի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2020 07:01 Asia/Tehran
  • Կրեմլում չգիտեն՝ Ղարաբաղի հարցում ինչ առաջընթացի մասին է խոսել Թրամփը

Կրեմլում դեռեւս չգիտեն, ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Ղարաբաղի հարցում առաջընթացի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:

«Մենք դեռեւս չգիտենք»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ համաձայն են արդյոք Կրեմլում այդ գնահատականի հետ:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ ձեռք է բերվել «շատ լավ առաջընթաց» Ղարաբաղի հարցում:

Հիշեցնենք, որ Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանն անում է ամեն ինչ, որպեսզի դադարեցնի պատերազմը եւ Լեռնային Ղարաբաղի հարցն ուղղի խաղաղ ճանապարհով լուծմանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Կրեմլում ցավով փաստում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռեւս չեն պահպանում Ղարաբաղի հարցով մոսկովյան պայմանավորվածությունները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ օրական մի քանի անգամ հեռախոսազրույց է անցկացնում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio