ԱՄՆ-ին զայրացնում են Թեհրանի և Կարակասի լավ հարաբերությունները
Իրանի հարցով ԱՄն-ի հատուկ ներկայացուցիչն իր զայրույթն է հայտնել Իրանի և Վենեսուելայի միջև լավ հարաբերությունների կապակցությամբ և սպառնացել է Թեհրանին:
Էլիոթ Աբրամսը, «Fox News» ամերիկյան լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, զայրույթ է հայտնել Թեհրանի և Կարակասի լավ հարաբերությունների կապակցությամբ: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն կանի հնարավոր ամեն բան՝ խոչընդոտելու Իրանի և Վենեսուելայի փոխգործակցությունը:
Աբրամսն անդրադարձել է այն լուրերին, որ Վենեսուելան մտադիր է զենք գնել Իրանի Իսլամական Հանրապետությունից և պնդել, որ Միացյալ Նահանգներն Իրանին թույլ չի տա հրթիռ վաճառել Վենեսուելային:
Վերջին ամիսներին ԱՄՆ-ը գործադրեց հնարավոր բոլոր ջանքերը՝ հոկտեմբերի 18-ին լրացող Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը երկարաձգելու ուղղությամբ, սակայն ապարդյուն:
Իրանը և Վենեսուելան հայտարարել են, որ չնայած ԱՄՆ-ի ճնշմանը, կպահպանեն առևտրային հարաբերությունները: