Ադրբեջանի նախագահը պատմել է ռազմական գործողությունների սկսվելու պատճառների մասին
https://parstoday.ir/hy/news/world-i127481-Ադրբեջանի_նախագահը_պատմել_է_ռազմական_գործողությունների_սկսվելու_պատճառների_մասին
«Դա քաղաքական և ռազմական բնույթի իրադարձությունների շարք էր: Հիմնական նպատակն այն էր, որ Հայաստանը ցանկանում էր ամեն կերպ խափանել բանակցային գործընթացը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2020 17:31 Asia/Tehran
  • Ադրբեջանի նախագահը պատմել է ռազմական գործողությունների սկսվելու պատճառների մասին

«Դա քաղաքական և ռազմական բնույթի իրադարձությունների շարք էր: Հիմնական նպատակն այն էր, որ Հայաստանը ցանկանում էր ամեն կերպ խափանել բանակցային գործընթացը»:

Ինչպես հաղորդում է Armenia.Az- ը, այս մասին հոկտեմբերի 26-ին՝ իտալական Rai-1 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նախագահ Իլհամ Ալիևը՝ պատասխանելով ռազմական գործողությունների սկսվելու պատճառների մասին հարցին:

 Երկրի ղեկավարի խոսքով, Հայաստանի նոր կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ նրա համար անընդունելի են հիմնարար սկզբունքները, որ չի պատրաստվում վերադարձնել օկուպացված տարածքների ոչ մի սանտիմետր. «Եվ դա հակասում է հիմնարար սկզբունքներին: Վարչապետը հայտարարել է, որ մենք պետք է բանակցենք ոչ թե Հայաստանի, այլ այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հետ, ինչը անընդունելի էր, ինչպես մեզ համար, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համար, ինչպես նաև հայտարարել է, որ Ղարաբաղը Հայաստանն է և վերջակետ, դրանով իսկ ամբողջությամբ խափանելով բանակցային գործընթացը: Անցյալ տարի գործնականում բանակցություններ չէին տարվում և մեղքը մեզ վրա բարդելու համար Հայաստանը 3 դիվերսիոն փորձ նախաձեռնեց՝ հուլիսին սահմանին, օգոստոսին՝ դիվերսիոն խումբ ուղարկելով, իսկ սեպտեմբերին՝ գնդակոծելով մեր խաղաղ քաղաքները: Նրանք, հավանաբար, մտածում էին, որ այս անգամ էլ մենք զսպվածություն կդրսևորենք, բայց դա տեղի չունեցավ: Մենք նրանց պատասխանեցինք այպես, որ նրանք հիմա զղջում են դրա համար»:

    ARMENIA.AZ

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio