«Взгляд». ԼՂ-ն կենսական կարևորություն ունի Ռուսաստանի համար
ԼՂ-ի (Արցախ) գոյությունը կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի անվտանգության և աշխարհաքաղաքական շահերի համար։ Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ գրում է ռուսական «Взгляд» օրաթերթը։
«Թեև Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, այնուամենայնիվ, Ռուսաստանը պարտավորություններ չունի ԼՂ-ի (Արցախ) նկատմամբ, քանի որ այն չի հանդիսանում Հայաստանի պետական տարածքը»,- նշում է աղբյուրն ու կարծիք հայտնում, որ այս փաստից ելնելով, տարածվել է սխալ մոտեցում, թե ԼՂ-ն (Արցախ), որպես այդպիսին, նշանակություն չունի Ռուսաստանի կենսական շահերի համար, սակայն փաստը մնում է փաստ, և հարցումները ցույց են տվել, որ ԼՂ-ի (Արցախ) բնակչությունը ամենառուսամետն է տարածաշրջանում։ «Взгляд»-ի հոդվածագրի կարծիքով, սակայն, ավելի կարևորն այն է, որ Ադրբեջանը, գտնվելով Թուրքիայի անմիջական ազդեցության ներքո, ԼՂ-ն (Արցախ) զավթելուց հետո Արևմուտքի համար կարող է ձեռք բերել կարևոր նշանակություն, և միգուցե, որոշ «դեմոկրատական» վերափոխումներից հետո հայտնվի Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում, ինչը վտանգավոր է ռուսական շահերի համար։ «Այստեղ գլխավորը Ղարաբաղյան հակամարտության մեջ ժամանակին միջամտությունն է այնպես, որ ԼՂ-ն (Արցախ) անկում չապրի, հակառակ դեպքում գործընթացներն անդառնալի հետևանքներ կունենան»,-գրում է ռուսական լրատվամիջոցը։
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio