Ալիևը կրկին խոսել է նախապայմանների լեզվով` անտեսելով միջազգային հանրության կոչերը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԼՂ-ի (Արցախ) նկատմամբ սանձազերծած պատերազմը դադարեցնելու մասին խոսելիս դարձյալ նախապայմաններ է նշել, չնայած միջազգային հանրության կոչերին` վերջ տալ ռազմական գործողություններն առանց որևէ նախապայմանի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, իտալական «La Repubblica» թերթին տված հարցազրույցում Ալիևն իր նախապայմաններն է թելադրել, անգամ կոմպրոմիսային տարբերակով հարցի լուծմանն անդրադառնալիս, նշելով, թե փոխզիջման պարագայում առաջինը պետք է զիջման գնա Երևանը:
Ադրբեջանի նախագահը, փաստացի, ևս մեկ անգամ ընդունել է, որ իրենք են սանձազերծել պատերազմը, նշելով, որ, եթե Հայաստանը գնա զիջման, իրենք այսօր էլ պատրաստ են դադարեցնել պատերազմը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է ունենալ միայն խաղաղ լուծում, որի համար անհրաժեշտ են փոխզիջումներ:
ԼՂ-ի (Արցախ) դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio