Հունաստանում Սամոս կղզին ավելի քան 20 սանտիմետրով բարձրացել Է երկրաշարժից հետո
https://parstoday.ir/hy/news/world-i127820-Հունաստանում_Սամոս_կղզին_ավելի_քան_20_սանտիմետրով_բարձրացել_Է_երկրաշարժից_հետո
Հունական Սամոս կղզին 18-25 սանտիմետրով բարձրացել է հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած 6,7 մագնիտուդով ուժեղ երկրաշարժից հետո:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 04, 2020 15:48 Asia/Tehran
  • Հունաստանում Սամոս կղզին ավելի քան 20 սանտիմետրով բարձրացել Է երկրաշարժից հետո

Հունական Սամոս կղզին 18-25 սանտիմետրով բարձրացել է հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած 6,7 մագնիտուդով ուժեղ երկրաշարժից հետո:

Այդ մասին հաղորդել է Աթենքի ԱՄՆԱ նորությունների գործակալությունը՝ վկայակոչելով Աթենքի ազգային համալսարանի երկրաբանության եւ գեոբնապահպանության ամբիոնի մի խումբ հետազոտողների հայտարարությունը:

Խմբի մեջ մտնում են հայտնի սեյսմոլոգներ:

Հետազոտողների խումբն անցկացրել է Սամոսի երկրաշարժի լայնածավալ ուսումնասիրություններ:

Առավել կարեւոր բացահայտումներից մեկը տեկտոնիկ բարձրացումն Է ինչպես բեկվածքի հյուսիսային, այնպես Էլ հարավային մասերում, որն ակտիվացել Է կղզուց դեպի հյուսիս ընկած ծովային գոտում, հաղորդում է հրատարակությունը: Կղզու սեյսմիկ բարձրացումը կազմում Է մոտավորապես 18-25 սանտիմետր:

Հզոր երկրաշարժը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ի ցերեկը Էգեյան ծովում՝ հունական Սամոս կղզուց եւ Իզմիրի նահանգի Սեֆերիխիսար քաղաքից ոչ հեռու: Երկրաշարժն զգացվել է նաեւ հարեւանությամբ գտնվող հունական կղզիներում. հույն սեսյմոլոգները դրա մագնիտուդը գնահատել են 6,7-ից մինչեւ 6,9: Հաղորդվել է Իզմիրում առնվազն 20 շենքերի փլուզման մասին:

Lurer.com

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio