ԱՄՆ-ում հետընտրական լարվածությունների ֆոնին զենքի վաճառքը կտրուկ աճել է
https://parstoday.ir/hy/news/world-i127878-ԱՄՆ_ում_հետընտրական_լարվածությունների_ֆոնին_զենքի_վաճառքը_կտրուկ_աճել_է
ԱՄՆ-ում հետընտրական լարվածությունների սրման ֆոնին, զենքի վաճառքը կտրուկ աճել է: Այս մասին հաղորդել է Russia Today հեռուստաալիքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2020 12:40 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում հետընտրական լարվածությունների ֆոնին զենքի վաճառքը կտրուկ աճել է

ԱՄՆ-ում հետընտրական լարվածությունների սրման ֆոնին, զենքի վաճառքը կտրուկ աճել է: Այս մասին հաղորդել է Russia Today հեռուստաալիքը:

ԱՄՆ հրազենի արդյունաբերության առևտրի խումբը հրապարակել է զեկույց, որում նշել է, որ  ԱՄՆ նախագահական ընտրությունների օրը 30 րոպեի ընթացքում վաճառվել է ավելի քան 80 հազար փամփուշտ:

Մյուս կողմից, զենքի պահանջարկը մեծանալու պատճառով, զինապահեստարաններում արդեն զենքի դեֆիցիտ կա:  Հրազենի վաճառքն աճել է 300-ից 500 տոկոսով:

Համաձայն հրաձգության սպորտի ազգային հիմնադրամի,  ԱՄՆ-ում հոկտեմբերին զենքի վաճառքը հասավ նոր բարձրության՝ գերազանցելով 2016 թվականին սահմանված նախորդ ռեկորդը: 

Միչ այս պահը ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները վկայում են  դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենի առաջատար լինելու մասին: Միացյալ Նահանգներում հետընտրական լարվածությունների և  զինված բախումների ու բռնությունների սրման հետ կապված մտահոգությունները մեծացել են: