ՌԴ ԱԳՆ-ն կոչն Ղարաբաղյան կողմերին՝ բանակցությունները վերսկսելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i127895-ՌԴ_ԱԳՆ_ն_կոչն_Ղարաբաղյան_կողմերին_բանակցությունները_վերսկսելու_համար
Մոսկվան Լեռնային Ղարաբաղում կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն դրսեւորել, արտաքին ուժերի միջամտություն թույլ չտալ եւ գործնականորեն աշխատել հրադադարի, լարվածության ապաէսկալացիայի եւ բանակցությունների վերսկսման ուղղությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Նոյեմբեր 05, 2020 15:07 Asia/Tehran
  • ՌԴ ԱԳՆ-ն կոչն  Ղարաբաղյան կողմերին՝   բանակցությունները վերսկսելու համար

Մոսկվան Լեռնային Ղարաբաղում կողմերին կոչ է անում առավելագույն զսպվածություն դրսեւորել, արտաքին ուժերի միջամտություն թույլ չտալ եւ գործնականորեն աշխատել հրադադարի, լարվածության ապաէսկալացիայի եւ բանակցությունների վերսկսման ուղղությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Լեռնային Ղարաբաղի  հակամարտության գոտում շաբաթվա ընթացքում իրադրությունը շարունակել է լարված մնալ, կողմերի մարտական բախումների ամբողջ շփման գծում նկատվել են փոխադարձ գնդակոծություններ, թիրախավորվել են նաեւ քաղաքացիական օբյեկտները։ Մենք կողմերին կոչ ենք անում դրսեւորել ծայրահեղ զսպվածություն, զերծ մնալ քաղաքացիական բնակչությանը հարվածելուց, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն։ Անհրաժեշտ է գործնականորեն աշխատել հրադադարի, լարվածության ապաէսկալացիայի եւ բանակցությունների վերսկսման ուղղությամբ՝ հիմնարար սկզբունքների վրա հիմնված խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ճեպազրույցում ասել է Զախարովան։

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio