Ալիևը ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի մասին ակտիվ գրաֆիկով զեկուցում է Էրդողանին
https://parstoday.ir/hy/news/world-i127989-Ալիևը_ԼՂ_հակամարտության_գոտում_իրավիճակի_մասին_ակտիվ_գրաֆիկով_զեկուցում_է_Էրդողանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկուցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Նոյեմբեր 07, 2020 15:41 Asia/Tehran
  • Ալիևը ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի մասին ակտիվ գրաֆիկով զեկուցում է  Էրդողանին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ զեկուցում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  «Հուրիեթ»-ը հայտնում է, որ Թուրքիայի նախագահը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝  Մարաշի 7-րդ համագումարի ընթացքում ունեցած ելույթում հայտնել է Ադրբեջանի նախագահի հետ ունեցած զրույցի մասին, որում վերջինս մանրամասներ է ներկայացրել ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի մասին:

Իր ելույթում Էրդողանը հայտնել է, որ զրուցել է Ադրբեջանի նախագահի հետ՝ տեղեկանալու Լեռնային Ղարաբաղում զարգացումների մասին: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իլհամ Ալիևից դրական զարգացումների մասին է լսել, ինչը իրեն երջանկացրել է:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio