Թուրքիայի եւ Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլույի հետ, որի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում աղբյուրը:
«Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի թեման», - նշել է զրուցակիցը:
Ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Քննարկումները միտված են եղել ռազմական գործողությունները շուտափույթ դադարեցնելու և քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորման տարբերակների որոնմանը:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio