Թուրքիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են Բաքու
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ու արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Թուրք նախարարներն արդեն հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Վերջին շրջանում հաճախակի են դարձել Թուրքիայի ռազմա-քաղաքական ղեկավարության այցերը Ադրբեջան:
Ռուսական «Կոմերսանտ»-ը ծավալուն հոդված էր հրապարակել՝ նշելով, որ սեպտեմբերի 28-30-ը Թուրքիայի Պաշտպանության նախարարը եղել է Բաքվում և անձամբ է ղեկավարել ԼՂ-ի (Արցախ) դեմ սանձազերծված պատերազմը:
ԼՂ-ի (Արցախ) դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio