Թուրքիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են Բաքու
https://parstoday.ir/hy/news/world-i128024-Թուրքիայի_պաշտպանության_և_արտաքին_գործերի_նախարարներն_այցելել_են_Բաքու
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ու արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2020 13:59 Asia/Tehran
  • Թուրքիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են Բաքու

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ու արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թուրք նախարարներն արդեն հանդիպում են ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Վերջին շրջանում հաճախակի են դարձել Թուրքիայի ռազմա-քաղաքական ղեկավարության այցերը Ադրբեջան:

Ռուսական «Կոմերսանտ»-ը ծավալուն հոդված էր հրապարակել՝ նշելով, որ սեպտեմբերի 28-30-ը Թուրքիայի Պաշտպանության նախարարը եղել է Բաքվում և անձամբ է ղեկավարել  ԼՂ-ի (Արցախ)  դեմ սանձազերծված պատերազմը:

ԼՂ-ի (Արցախ)  դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio