ՀՀ ՊՆ խոսնակ. «Ղարաբաղի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են Ադրբեջանին պատկանող ԱԹՍ»
Հայաստանի Պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են ադրբեջանական բանակին պատկանող ԱԹՍ:
Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության ՀՕՊ ստորաբաժանումները տեղական ժամանակով ժամը 13:40-ի սահմաններում հարավ-արևելյան ուղղությամբ խոցել են Ադրբեջանին պատկանող թուրքական Բայրաքթար TB2 անօդաչու թռչող սարքը:
Հայաստանի Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը ԱԹՍ-ի լուսանկարները տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում:
Ժամեր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Շուշին գտնվում է այդ երկրի զինված ուժերի վերահսկողության տակ: Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հերքել է այդ հայտարարությունը:
Ավելի քան 40 օր է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմ է ընթանում Հայաստանի և Ադրբեջանի միջև: