ԱՄՆ ու Ֆրանսիայի դժգոհությունը. Ռուսաստանը սկսում է նոր փուլը
https://parstoday.ir/hy/news/world-i128329-ԱՄՆ_ու_Ֆրանսիայի_դժգոհությունը._Ռուսաստանը_սկսում_է_նոր_փուլը
Մինսկի խմբի համանախագահները չեն ընդունում հարցը պատերազմով լուծելու Բաքվի եւ Թուրքիայի մոտեցումը, նախօրեին հայտարարել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2020 06:44 Asia/Tehran
  • ԱՄՆ ու Ֆրանսիայի դժգոհությունը. Ռուսաստանը սկսում է նոր փուլը

Մինսկի խմբի համանախագահները չեն ընդունում հարցը պատերազմով լուծելու Բաքվի եւ Թուրքիայի մոտեցումը, նախօրեին հայտարարել էր Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Հաջողելով  ԼՂ-ում (Արցախ)  իր ռազմական ներկայության համար Բաքվի ստորագրությունը ստանալու հարցում, Մոսկվան այժմ փորձում է ուժեղացնել իր դիրքերը: Բաքվի վրա Նախիջեւանի սահմանին խոցված ուղղաթիռը «կախելով», երեկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը «հիշեցրեց», որ զինյալները, որոնք տեղափոխվել են Ղարաբաղ, չեն անհետացել:

Դրան զուգահեռ, Մոսկվան պարբերաբար հղումներ է անում Մինսկի խմբի համանախագահությանը, որից մշտապես դժգոհել են Թուրքիան եւ Բաքուն: Նրանք դժգոհում էին, որ խումբը չի լուծում հարցը, իսկ այժմ իրենք լուծել են այն պատերազմով եւ դրա արդյունք եռակողմ հայտարարությամբ:

Կրեմլի խոսնակն արդյոք ակնարկում է Թուրքիային, որ եթե ԱՄՆ-ն ու Ֆրանսիան դեմ են հարցը պատերազմով լուծելու մոտեցմանը, կարող են դեմ լինել նաեւ պատերազմի արդյունքին եւ դրա հիման վրա ձեւավորված փաստաթղթի հետեւանքներին: Ըստ էության, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն այդ մասին խոսել են բաց տեքստով:

Ի՞նչ ռազմավարություն է փորձում իրացնել Ռուսաստանը Ղարաբաղում ռազմական ներկայություն հաստատելուց հետո: Անկարայում ընթացող ռուս-թուրքական բանակցություններն ընդգրկում են Սիրիայի Իդլիբում ու Ղարաբաղում իրավիճակն ու տեղակայման պայմանները, ինչպես հայտարարել են կողմերը, եռակողմ փաստաթղթի վերաբերյալ անորոշությունների եւ իրարամերժ հայտարարությունների պայմաններում:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio