ԵՄ-ն նախազգուշացնում է Էրդողանին Կիպրոսի վերաբերյալ առաջարկի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i128405-ԵՄ_ն_նախազգուշացնում_է_Էրդողանին_Կիպրոսի_վերաբերյալ_առաջարկի_կապակցությամբ
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն զգուշացրել է, որ Թուրքիայի նախագահի՝ Կիպրոսում երկու պետություն ձևավորելու վերաբերյալ առաջարկն անընդունելի է:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Նոյեմբեր 16, 2020 13:51 Asia/Tehran
  • ԵՄ-ն նախազգուշացնում է Էրդողանին Կիպրոսի վերաբերյալ առաջարկի կապակցությամբ

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն զգուշացրել է, որ Թուրքիայի նախագահի՝ Կիպրոսում երկու պետություն ձևավորելու վերաբերյալ առաջարկն անընդունելի է:

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը և 46 տարի անց Կիպրոսի լքված Վարոշա  քաղաքի բացումը անվստահություն և լարվածություն կառաջացնեն տարածաշրջանում:

Բորելը Թուրքիային և Կիպրոսի թուրքերին կոչ է արել հետ հրաժարվել Վարոշա հանգստավայրը բացելու իրենց որոշումից:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն այս հայտարարությունն արել է կիրակի օրը Էրդողանի հյուսիսային Կիպրոս կատարած այցից հետո: Նա վերահաստատել է Բրյուսելի պատրաստակամությունը ՝ աշխատելու Կիպրոսի վերամիավորման ուղղությամբ:

Կիպրոսի հյուսիսային մասը թուրքական է, և միայն Թուրքիան է ճանաչում այդ մասը: