Մինսկում ուժայինները գազ են կիրառել ցուցարարների դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i129039-Մինսկում_ուժայինները_գազ_են_կիրառել_ցուցարարների_դեմ
Բելառուսում ուժայինները հատուկ միջոցներ են կիրառել ցուցարարների դեմ, որոնք կիրակի օրը բողոքի ակցիաներ են իրականացրել Մինսկի տարբեր շրջաններում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 29, 2020 19:42 Asia/Tehran
  • Մինսկում ուժայինները գազ են կիրառել ցուցարարների դեմ

Բելառուսում ուժայինները հատուկ միջոցներ են կիրառել ցուցարարների դեմ, որոնք կիրակի օրը բողոքի ակցիաներ են իրականացրել Մինսկի տարբեր շրջաններում:

Ձերբակալություններն իրականացվել են այն տարածքներում, որտեղ հավաքվել են ակտիվիստների խմբերը: Բելառուսի մայրաքաղաքի արվարձանում գտնվող Լեսնոյ ավանում, ըստ ականատեսների, կրակոցներ են հնչել և արցունքաբեր գազ է կիրառվել:

«Նաշա նիվա» կայքի Telegram-ալիքը հաղորդում է, որ ուժայինները «գազ են ցողել ցուցարարների ուղղությամբ և կրակել», բայց մարդիկ չեն ցրվել:

Զոհերի մասին չի հաղորդվում: Իրավապաշտպանների տվյալներով, ամբողջ երկրում ձերբակալվել է ավելի քան 100 մարդ՝ մեծ մասը՝ Մինսկում: Ցուցակները ճշգրտվում են:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio