Դեկտեմբեր 03, 2020 10:08 Asia/Tehran
  • Գերձայնային հրթիռ՝ Չինաստանին դիմակայելու ամերիկա-ավստրալական նոր նախագիծը

Ավստրալիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Չինաստանին դիմակայելու նպատակով, այդ երկիրը մտադիր է ԱՄՆ-ի հետ համատեղ նախագծով կառուցել գերձայնային հրթիռ:

Ավստրալիայի Պաշտպանության նախարար Լինդա Ռեյնոլդսը Միացյալ Նահանգների հետ համատեղ նախագիծը որակել է «խաղի փոփոխման կարողություն», սակայն չի նշել հրթիռի մշակման գինը, և թե երբ է այն գործելու:

Չինաստանն ու Ռուսաստանը նույնպես գերձայնային հրթիռներ են մշակում:

Այս հրթիռները հինգ անգամ գերազանցում են ձայնի արագությունը: Արագության և մանևրելիության շնորհիվ, այդ հրթիռները հայտնաբերելը և ոչնչացնելը շատ դժվար է:

Հաղորդման մեջ նշվում է, որ գերձայնային հրթիռի ստեղծման հարցում  ԱՄՆ-ի հետ  Ավստրալիայի համագործակցությունը կբարձրացնի լարվածությունը Չինաստանի հետ, քանի որ վերջին շրջանում, երկու երկրները Չինաստանի հետ լարված հարաբերություններ ունեն:

Պիտակ