2020 թվականին ԱՄՆ-ն 175 միլիարդ դոլարի զենք է վաճառել
Դեկտեմբերի 4-ին Պենտագոնը հայտարարել է, որ 2020 ֆինանսական տարում, որն ավարտվել է սեպտեմբերի 30-ին, ԱՄն-ն իրականացրել է 175.08 միլիարդ դոլարի զենքի վաճառք:
Այս ցուցանիշը մոտ 2.8 տոկոսով աճել է, համեմատած 2019 ֆինանսական տարում իրականացված զենքի վաճառքի հետ:
Ըստ Պենտագոնի, 2020 ֆինանսական տարում Ճապոնիան ԱՄՆ-ի զենքի ծառայությունների ամենամեծ գնորդն էր՝ 23,11 միլիարդ դոլար՝ F-35-եր գնելու և 4,5 միլիարդ դոլար՝ F-15G-երի արդիականացման ծառայությունների համար:
Ճապոնիայից հետո Երուսաղեմը բռնագրաված ռեժիմն է՝ 5,4 միլիարդ դոլարի զենքի գնմամբ, հաջորդը՝ Մարոկկոն՝ 4,25 միլիարդ դոլար, Սինգապուրը՝ 2,75 միլիարդ դոլար, Եգիպտոսը՝ 2,3 միլիարդ դոլար, Ֆրանսիան և Ինդոնեզիան, յուրաքանչյուրը 2 միլիարդ դոլարի զենքի գնման պայմանագրերով: