Այրվել է Նյու Յորքի պատմական եկեղեցին
https://parstoday.ir/hy/news/world-i129318-Այրվել_է_Նյու_Յորքի_պատմական_եկեղեցին
Նյու Յորքում հրդեհը ոչնչացրել է Միդլ Քալիգեյթ եկեղեցին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2020 06:09 Asia/Tehran

Նյու Յորքում հրդեհը ոչնչացրել է Միդլ Քալիգեյթ եկեղեցին:

Հրդեհը բռնկվել է շաբաթ օրը՝ Նյու Յորքի Իսթ Վիլիջ շրջանում, հայտնում է ԻՌՆԱ-ն ՝ հղում անելով Հիլի կայքին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է շուրջ 200 հրշեջ, որոնցից չորսը վիրավորվել են:

Եկեղեցին կառուցվել է 1892 թ.-ին և ամենահին եկեղեցին էր Հյուսիսային Ամերիկայում:

Եկեղեցում գտնվում էր Նյու Յորքի «Ազատության զանգը», որը հնչել է 1776 թ., ազդարարելով Ամերիկայի անկախությունը:

Ըստ եկեղեցու, զանգը հնչել է  ԱՄՆ նախագահների երդմնակալության, մահվան կամ այնպիսի իրադարձությունների ժամանակ, ինչպիսին էր Նյու Յորքի աշտարակների վրա 2001թ սեպտեմբերի 11-ին իրականացված հարձակումը: