Այրվել է Նյու Յորքի պատմական եկեղեցին
Դեկտեմբեր 06, 2020 06:09 Asia/Tehran
Նյու Յորքում հրդեհը ոչնչացրել է Միդլ Քալիգեյթ եկեղեցին:
Հրդեհը բռնկվել է շաբաթ օրը՝ Նյու Յորքի Իսթ Վիլիջ շրջանում, հայտնում է ԻՌՆԱ-ն ՝ հղում անելով Հիլի կայքին:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է շուրջ 200 հրշեջ, որոնցից չորսը վիրավորվել են:
Եկեղեցին կառուցվել է 1892 թ.-ին և ամենահին եկեղեցին էր Հյուսիսային Ամերիկայում:
Եկեղեցում գտնվում էր Նյու Յորքի «Ազատության զանգը», որը հնչել է 1776 թ., ազդարարելով Ամերիկայի անկախությունը:
Ըստ եկեղեցու, զանգը հնչել է ԱՄՆ նախագահների երդմնակալության, մահվան կամ այնպիսի իրադարձությունների ժամանակ, ինչպիսին էր Նյու Յորքի աշտարակների վրա 2001թ սեպտեմբերի 11-ին իրականացված հարձակումը: