ԱՄՆ-ում ոստիկանը սպանել է երիտասարդ սևամորթի
https://parstoday.ir/hy/news/world-i129504-ԱՄՆ_ում_ոստիկանը_սպանել_է_երիտասարդ_սևամորթի
ԱՄՆ-ում ռասայական փոքրամասնությունների դեմ ուղղված հերթական հանցագործությունն է տեղի ունեցել: Ոստիկանը, սեփական տան դիմաց, սպանել է մի երիտասարդ սևամորթի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2020 06:04 Asia/Tehran

ԱՄՆ-ում ռասայական փոքրամասնությունների դեմ ուղղված հերթական հանցագործությունն է տեղի ունեցել: Ոստիկանը, սեփական տան դիմաց, սպանել է մի երիտասարդ սևամորթի:

Independent թերթի փոխանցմամբ ՝ Օհայո նահանգի Կոլումբուս նահանգի շերիֆի տեղակալը ուրբաթ օրը  սպանել է սևամորթ  Քեյսի Գուդսոնին ՝ պնդելով, որ նա ունի զենք:

23-ամյա սևամորթի ընտանիքը հերքում է ոստիկանության մեղադրանքը, հայտարարելով, որ ոստիկանը կրակել է երիտասարդի մեջքին, որը ատամնաբուժարանից էր վերադարձել և սենդվիչը ձեռքին կանգնած էր դռան առաջ:  

Տարածքում չկան տեսախցիկներ, ինչը բարդացրել է ապացույցների հայտնաբերումը:

Գուդսենի տատիկի կողմից ոստիկանության բաժանմունք արված հեռախոսազանգի ձայնագրության  մեջ  նա ասում է. «Իմ թոռի վրա մեջքից կրակել են, երբ նա տուն էր մտնում: Ես չգիտեմ, թե ինչպես է նա»:

Սևամորթ ակտիվիստները և «Սևերի կյանքերն արժեք ունեն» շարժման անդամները նախատեսում են բողոքի ցույց անցկացնել քաղաքում, որտեղ տեղի է ունեցել սպանությունը: