ԱՄՆ-ում ոստիկանը սպանել է երիտասարդ սևամորթի
ԱՄՆ-ում ռասայական փոքրամասնությունների դեմ ուղղված հերթական հանցագործությունն է տեղի ունեցել: Ոստիկանը, սեփական տան դիմաց, սպանել է մի երիտասարդ սևամորթի:
Independent թերթի փոխանցմամբ ՝ Օհայո նահանգի Կոլումբուս նահանգի շերիֆի տեղակալը ուրբաթ օրը սպանել է սևամորթ Քեյսի Գուդսոնին ՝ պնդելով, որ նա ունի զենք:
23-ամյա սևամորթի ընտանիքը հերքում է ոստիկանության մեղադրանքը, հայտարարելով, որ ոստիկանը կրակել է երիտասարդի մեջքին, որը ատամնաբուժարանից էր վերադարձել և սենդվիչը ձեռքին կանգնած էր դռան առաջ:
Տարածքում չկան տեսախցիկներ, ինչը բարդացրել է ապացույցների հայտնաբերումը:
Գուդսենի տատիկի կողմից ոստիկանության բաժանմունք արված հեռախոսազանգի ձայնագրության մեջ նա ասում է. «Իմ թոռի վրա մեջքից կրակել են, երբ նա տուն էր մտնում: Ես չգիտեմ, թե ինչպես է նա»:
Սևամորթ ակտիվիստները և «Սևերի կյանքերն արժեք ունեն» շարժման անդամները նախատեսում են բողոքի ցույց անցկացնել քաղաքում, որտեղ տեղի է ունեցել սպանությունը: